Ռուսաստանը և Վենեսուելան մտադիր են ապրիլին մոտ 20 համաձայնագիր ստորագրել համագործակցության տարբեր ոլորտներում, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլին Ռուսաստանի և Վենեսուելայի միջև տեղի կունենա միջկառավարական համագործակցության բարձր մակարդակի աշխատանքային խորհրդաժողով։ Մենք կստորագրենք ավելի քան 20 փաստաթուղթ տնտեսության, առևտրի, մշակույթի, էներգետիկայի և կրթության ոլորտներում համագործակցության վերաբերյալ»,- ասել է նա։
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ երկու երկրների միջև կապն ուժեղացել է վերջին 20 տարիներին։ «Մեր համագործակցությունը փոխշահավետ է, և ժամանակի ընթացքում մեր հարաբերություններն ավելի կբարելավվեն»,- կարծում է նա։