Հայաստանում հանդիսավոր արարողությամբ բացվել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը, որի բացմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով և ծանոթացել արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:
Ամերիաբանկը հայկական բանկերից նոր գործարանի հիմնական ֆինանսավորող գործընկերն է: