Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ «Ազատություն» գործողությունը, որն, ըստ նրա, պետք է բերի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարման դադարեցմանը, կսկսվի ապրիլի 6-ին: Այս մասին նա գրել է իր Twitter-ի էջում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ապրիլի 6-ին ամբողջ երկրում տեղի կունենան «Ազատություն» գործողության առաջին տակտիկական ակցիաները: Այդ օրը մենք պետք է լինենք պատրաստ ու կազմակերպված»,- գրել է Գուաիդոն:
Նա կոչ է արել քաղաքացիներին՝ վաղօրոք ստեղծել կոմիտեներ, որոնք կզբաղվեն բողոքի շարժումը համախմբելու ուղղությամբ:
«Ոստիկանության աշխատակիցներն ու զինվորականները նույնպես կոչված են ամբողջ երկրում կազմակերպել մարդկանց պաշտպանությունը զինված խմբերից»,- հավելել է Գուաիդոն: