ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մեկ շաբաթ հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Այս մասին հայտնում է rferl-ը:
«Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ, երբ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները Վաշինգտոնում կլինեն, մենք կկարողանանք հայտարարել ևս մի շարք միջոցների մասին, որոնք մենք միասին կընդունենք` ի պատասխան ՌԴ կողմից Ղրիմում և Ազովի ծովում իրականացվող գործողությունների»,- ասել է Փոմպեոն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
Նշենք, որ ապրիլի 4-ին Վաշինգտոնում կկայանա դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գագաթաժողովը: