Ես կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք: Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման շրջանակում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ասում եք ՀԱՊԿ-ում մենք ձախողվել ենք. ինչո՞վ ենք ձախողվել: Ես կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև ՀԱՊԿ-ում այսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը և թույլ տվեք ասել, որ մեր նկատմամբ հարգանքը մեծացել է: Այնտեղ թե մենք մի ժամանակավոր պաշտոն մի ամիս ավելի ենք զբաղեցրել, թե պակաս, դա էլ է գնահատման չափանիշ, ես չեմ կարող որևէ մեկին արգելել, որ դա վերցնի որպես գնահատման չափանիշ, բայց ինձ համար գնահատման չափանիշները բոլորովին ուրիշ են»,- ասել է Փաշինյանը: