Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի ամենահավանական փոխարինողներն են նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթը և շրջակա միջավայրի, պարենամթերքի և գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը, գրում է Financial Times-ը:
Վերջինիս տվյալներով` իշխող Պահպանողական կուսակցության անդամները կաջակցեն Գոուվի թեկանածությունը: Betfred բուքմեյքերական գրասենյակը ևս բարձր է գնահատում վարչապետ դառնալու նրա շանսերը:
Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ինքը հրաժարական կտա: