Գերմանիայի կառավարությունը Սաուդյան Արաբիա սպառազինությունների արտահանման արգելքն երկարաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, հայտնում է n-tv հեռուստաալիքը:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ նման որոշումն ընդունվել է այդ թվում նաև Եմենում տեղի ունեցող զարգացումների պատճառով:
Գերմանիան Սաուդյան Արաբիա զենքի մատակարարման արգելք է սահմանել 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության պատճառով: Արգելքը տարածվում է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հետ համատեղ արտադրվող զինատեսակների վրա: