Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կմեկնարկի այսօր` մարտի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 14:00-ին: Նախնական օրակարգի համաձայն` հանդիպումը կտևի երկու ժամ: Սկզբում երկու երկրների առաջնորդները, ԱԳ նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ընդհանուր քննարկումներ կանցկացնեն, որից հետո Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:
Հիշեցնենք` սա Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումն է: Մինչ այս երկու երկրների առաջնորդներն ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել Դուշանբեում և Դավոսում:
Վիեննա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: