Հայաստանը մարդասիրական օգնություն ու փրկարարներ կուղարկի Իրան ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար, կառավարության նիստում հայտարարել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հայտնելով, որ նախօրեին հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, Ցոլակյանը նշել է, որ որոշվել է հումանիտար օգնություն, տեխնիկական միջոցներ, մեքենաներ ու փրկարարներ ուղարկել:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, շուրջ 100 հոգի տարբեր վնասվածքներ ստացել Իրանի հարավային շրջաններում: Տեղական իշխանությունների փոխանցմամբ ջրհեղեղը վնաս է հասցրել 31 նահանգներից 25-ին:
Հորդառատ անձրևներն Իրանում սկսել են տեղալ անցյալ շաբաթ: