Al Jazeera -ն անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխության ազդեցությանը ֆեմինիզմի և արվեստի վրա:
Հոդվածի հեղինակ Ռիմ Շադադը գրել է, որ ապրիլյան իրադարձություններն ազդակ էին աշխարհի տարբեր երկրներին փոփոխվելու համար, մինչդեռ հայ կանայք արդեն սկիզբ են դրել այդ փոփոխություններին:
Շադադը խոսել է հայ այն արվեստագետների հետ, որոնք, օգտագործելով սոցիալական ցանցերը, իրենց ստեղծագործություններով կենտրոնացնում են մարդկանց ուշադրությունը երիտասարդական և ֆեմինիստական շարժումների վրա, որոնք քաղաքական գործընթացների, հանրային կյանքի առաջընթացի կարևոր մաս են կազմում:
«Հայաստանում կանանց իրավունքները բարդ պատմություն ունեն: Այս երկիրը հպարտանում է ժամանակակից աշխարհում իր առաջին կին դիվանագետներով, իսկ 1918-ին առաջիններից էր աշխարհում, որտեղ կանայք քվեարկության իրավունք են ունեցել», - գրում է հեղինակը: