ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Թերեզա Մեյի հրաժարականի դեպքում Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջորիս Ջոնսոնին՝ որպես վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուի, աջակցելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ շատ է դուր գալիս Բորիս Ջոնսոնը: Նա իմ ընկերն է»,- ասել է ԱՄՆ նախագահը` մարտի 28-ին Սպիտակ տանը պատասխանելով Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ԱԳ նախկին ղեկավարի հնարավոր նշանակման վերաբերյալ լրագրողների հարցին:
Թրամփը նաև հույս է հայտնել, որ Brexit-ը հաջող կընթանա, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Թերեզա Մեյի ջանքերի: «Նա ուժեղ է, նա ամուր է, նա մարտնչում է»,-ասել է Թրամփը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը հաստատել էր, որ կառավարության ղեկավարը կուսակիցներին խոստացել է թողնել պաշտոնը, հենց որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից: