Հետախուզական զեկույցը հաստատում Է ԱՄՆ-ի իշխանությունների կասկածները Huawei ընկերության տեխնոլոգիաների անվտանգության վերաբերյալ: Զեկույցն իրանացրել են Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմինները, ինչի մասին մարտի 28-ին այս մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի: Ինչպես ընդգծել Է գործակալությունը, նա հրապարակված զեկույցը համարել Է չինական ընկերության գործունեության «անմխիթարական գնահատական»: Նրա խոսքով՝ այդ հրապարակումը հաստատում Է ԱՄՆ-ի կասկածները Huawei-ի տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության վերաբերյալ:
Huawei-ն համաշխարհային մակարդակով տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ հայտնվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Ավստրալիան նրան մեղադրեցին իր սարքավորումների միջոցով տեխնիկական լրտեսության և գաղտնի տվյալների հավաքման մեջ: