Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ Կարեն Սարգսի Իսրայելյանը, Աշոտ Սուրենի Սարդարյանը, Սարգիս Հրաչյայի Բալոյանը, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանը, Վարդան Գրիգորի Պողոսյանն ու Գեղամ Գագիկի Ղադիմյանը կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը և Գեղամ Ղադիմյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքականի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին»,- նշված է ՀՀ կառավարության ընդունած որոշման մեջ: