Հայաստանն ու Ղրիմը դարեր շարունակ միասին են եղել. Ղրիմի փոխվարչապետ

17:47     29 մարտի, 2019

Ղրիմի և Ռուսաստանի միավորման 5-ամյակի առիթով Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի է ունեցել լուսանկարների ցուցահանդես՝ «Ժողովրդական կամքի ուժը» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին կից լիազոր ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը բացման խոսքում նշել է, որ Հայաստանն ու Ղրիմն անքակտելիորեն կապված են: Դարեր շարունակ միասին են եղել և շարունակում են միասին լինել:  Նա հիշեցրել է, որ հինգ տարի առաջ Ղրիմի ժողովուրդը բարձրաձայնել է իր մտադրության մասին բացարձակ լեգիտիմ հանրաքվեի միջոցով:

«Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղում նման միջոցառում կազմակերպելը  շատ կարևոր և հատկանշական է»,- ասել է նա:

 


© armedia.am