Հանդիպումն անցավ նորմալ. Փաշինյանն` Ալիևի հետ հանդիպման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանաը համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն անցել է նորմալ։ Այս մասին հայտնում է panorama.am-ը` հղում անելով TACC գործակալությանը:
«Հանդիպումը նորմալ է անցել», - ասել է նա՝ նստելով մեքենան։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հորդորել է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։
«Համանախագահներն ամեն ինչ կասեն», - ասել է Ալիևն ու անձամբ չի մեկնաբանել հանդիպման ընթացքը։
Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Հանդիպումը մեկնարկեց երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Ապա երկու երկրների ղեկավարները մնացին առանձին դեմ առ դեմ, ավելի ուշ նրանց միացան համանախագահներն ու ԱԳ նախարարները։