Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն»,- ասել է Ալիև պատասխանելով ՏԱՍՍ-ի՝ հանդիպման արդյունքները մեկնաբանելու խնդրանքին։
Ալիևի և Փաշինյանի հանդիպումը սկսվել էր տեղական ժամանակով ժամը 14:00-ին՝ երկու երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, որից հետո տեղի է ունեցել առանձնազրույց: