Շաբաթ Սլովակիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է փաստաբան Զազունա Չապուտովան: Ընտրատեղամասերի 99.96 տոկոսի տվյալների հաշվարկի արդյունքում նա հավաքել է ձայների 58.38 տոկոսը, իսկ մրցակիցը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը՝ 41.62 տոկոսը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Շեֆչովիչը հաղթանակ է տարել միայն հանրապետության արևելքում՝ Պրեշովսկի շրջանում, հավաքելով ձայների 52.2 տոկոսը, մնացած շրջաններում, այդ թվում՝ Բրատիսլավայում, որտեղ նրա օգտին քվեարկել է ընտրողների 73.1 տոկոսը, հաղթել է Չապուտովան: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.2 տոկոսը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Շեֆչովիչը ընտրատեղամասերի 60 տոկոսի արդյունքներին ծանոթանալուց հետո ընդունել է իր պարտությունն ու ծաղկեփունջ ուղարկել Չապուտովային:
Չապուտովան կդառնա Սլովակիայի առաջին կին նախագահը: