Նախորդ շաբաթ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ամփոփվեց Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի՝ Արևմտյան Եվրոպա կատարած այցը: Ելիսեյան պալատում ֆրանսիայի ղեկավարի հետ ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Ֆրանսիայի և ողջ Միության տնտեսության մեջ ավելի քան 40 մլրդ եվրոյի չինական ներդրումներ կատարելու շուրջ:
Խոսքը վերաբերում է, մասնավորապես, մարտի 25-ին երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված մեկ տասնյակից ավել պայմանագրերին, որոնք վերաբերում են ավիալայներների, սառեցված թռչնամսի մատակարարումներին, ատոմային էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներին և այլն:
Հին Աշխարհը՝ Երկնատակի ուշադրության կենտրոնում
Չինաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի հետ համագործակցության սերտացմանն ուղղված ջանքերն ակնհայտ են: Ֆրանսիայի այցին նախորդեց Սի Ծինպինի՝ Իտալիա կատարած ացյելությունը, որի արդյունքում Իտալիան դարձավ Մեծ յոթնյակի և Եվրամիության ակունքներում կանգնած առաջին պետությունը, որը պատրաստակամություն հայտնեց միանալու չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ներդրումային ծրագրին: Վերջինիս միանալու Իտալիայի պատրաստակամությունը փաստող Փոխհամաձայնության հուշագրին զուգահեռ, երկու երկրների միջև կնքվեց 29 առևտրային համաձայանգիր՝ 7 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ:
Հատկանշական է, որ եվրոպական մյուս առաջնորդների կողմից Իտալիային ուղղված քննադատության ֆոնին ԵՄ մյուս առնացքային երկիրը՝ Ֆրանսիան, է Չինաստանի հետ կնքում ավելի մեծ արժողությամբ պայմանագրեր:
Եվրոպան անհանգստացած է Չինաստանի մեծացող ներկայությունից
Հունաստանում ծագած ճգնաժամից հետո, որն իր ազդեցությունն ունեցավ Եվրամիության տնտեսության վրա, ԵՄ ղեկավարներն ունեն միության ամրությունը պահպանելու ու խնդիրներն արագ լուծելու անհրաժշետություն: Մեծ Բրրիտանիայի հետ ապահարզանի մինչ օրս շարունակվող ցավոտ գործընթացն էլ ավելի խոցելի է դարձրել Եվրամիության տնտեսական կարողությունների հարցը: Այս ֆոնին, ԵՄ համար արտաքին հարված կարող է հանդիսանալ որևէ երրորդ երկրի տնտեսական ներկայությունը միության ներսում: Չինաստանի կողմից ԵՄ առանձին պետությունների հետ համաձայնագրերի կնքումը, որքան էլ ներդրումների իմաստով դրական լինի, փաստացի թուլացնում է միության տնտեսական հիմքերը՝ տնեսությունը դնելով կախվածության մեջ: Սա է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության նկատմամբ վերապահումներով վերաբերվելու պատճառներից մեկը: Զուր չէ, որ այդ նախագծի մասին խոսելիս Մերկելը նշել է. «Մենք ՝ եվրոպացիներս, ցանկություն ունենք դրանում դերակատարություն ունենալու: Միաժամանակ, փոխադարձ տրամադրվածությունը պետք է դրսևորվի երկու կողմերից էլ, և մենք դրա փնտրտուքի հարցում ունենք որոշակի դժվարություններ»:
Եվրոպական այս անհանգստությունների և խանդի արդյունքում Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հաջորդեց Սի Ծինպինի, Մակրոնի, Մերկելի և Յունկերի միջև քառակողմ ամփոփիչ հանդիպումը:
Չին-Եվրոպական նոր տանդեմ՝ ընդդեմ Միացյալ Նահանգների
Վերոնշյալ քառակողմ հանդիպման ուղերձները երկուսն էին.
Վերջինիս մասին փաստում են քառակողմ հանդիպման ընթացքում քննարկված այնպիսի հարցերը, ինչպիսիք են Առևտրի համաշխարհային կազմակեպության բարեփոխմանը, Կլիմայական փոփոխությունների Փարիզյան համաձայանգրի նոր մեխանիզմների մշակմանն ուղղված ջանքերի մեկտեղումը: Հայտնելով այդ ուղղություններով փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ կողմերը փաստացի հստակեցրեցին ապրիլին 9-ին կայանալիք ԵՄ- Չինաստանի գագաթաժողովի օրակարգային հարցերից որոշները:
Չինաստանն՝ ավելի բաց աշխարհի ներդրողների համար
Չին-եվրոպական սպասվող գագաթաժողովի քննարկվող հարցերից են նաև օտարերկրյա ներդրումների փոխադարձ երաշխիքների, ինչպես նաև եվրոպական ընկերությունների համար չինական շուկայի բացման հետ կապված հարցերը:
Վերջինիս մասով Չինաստանն հետևողական քաղաքականություն է իրականացնում: Պատահական չէ, որ մինչ եվրոպական տուրնեն, այդ երկրում ընդունվեց օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով էականորեն պարզեցվում են արտասահմանյան կապիտալի՝ դեպի Չինաստան ներհոսքի ընթացակարգերը:
Այս իմաստով, նաև հաշվի առնելով առաջիկա գագաթաժողովը, սպասելի է, որ օրենքից առաջին «օգտվողները» կլնեն հենց եվրոպացիները:
Հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում Չինաստանի ներկայացվածության բարձր մակարդակը, Եվրոպայի հետ համագործակցության խորացմանն ուղղված հետևողական ջանքերն, ինչպես նաև հենց Եվրոպայում ստեղծված բարդ իրավիճակը, կարելի է ակնկալել ԵՄ-Չինաստան հարաբերությունների որակական փոփոխություններ: Գրեթե անհերքելի այս փաստի եվրոպական հակարդարձումն ու իրավիճակի վերահսկողությունը, գոնե այս պահի դրությամբ, հնարավոր է չինական ծրագրերի նկատմամբ բաց լինելով, ինչը եվրոպացի առաջնորդների կողմից, կարծես, գիտակցված դիրքորոշում է: