Սուսաննա Ստեփանյանը դարձել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող:
40 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին ուժեղ է գտնվել ռուսաստանցի Կարինա Մինիկաևայից: Սուսաննա Ստեփանյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մեսրոպ Նիկոյանը (50 կգ), Էդուարդ Եզիկյանը, Ռուբեն Հակոբյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Ստյոպա Դարբինյանը, Գևորգ Մանուկյանը (երկուսն էլ՝ 60 կգ), Վահե Աղանյանը, Դավիթ Աբրահամյանը (երկուսն էլ՝ 66 կգ) մեդալ չեն նվաճել:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: