Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս հինգշաբթի կմեկնի Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին: Այցի ընթացքում քննարկվելու են սահմանի հետ կապված մտահոգությունները Brexit-ի համատեքստում: Այս մասին հայտնում է Irish Times-ը:
Իսկ մինչ այդ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը երեքշաբթի՝ ապրիլի 2-ին, մեկնելու է Փարիզ, որտեղ հանդիպում է ունենալու նախագահ Էմմանուել Մակրոնի հետ:
Երկու հանդիպումները կենտրոնանալու են այն հարցերի վրա, թե ինչ պետք է անի Եվրամիությունն իռլանդական սահմանի հետ կապված, եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունն առանց գործարքի և կարող է արդյոք հետաձգվել Brexit-ն առանց Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման: