Սոչիի միջազգային օդանավակայանի հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանը հետմահու պարգևատրվել է «Մահացողների հոգու համար» շքանշանով։ Մարտի 28–ին համապատասխան հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Հինգերորդ ալիքը», փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
2018-ի սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան Մոսկվայից Սոչի ուղևորվող Utair ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղուց և գլորվել գետն ու հրդեհվել։ Միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ, երեքը երեխաներ էին։ Բեգիյանն առաջինն է հասել դեպքի վայր, օգնել է ուղևորների տարհանմանը և համակարգել էր օդանավակայանի ծառայությունների աշխատանքը, որից անմիջապես հետո մահացել է սրտի կաթվածից:
Վլադիմիր Բեգիյանը Սոչիի միջազգային օդանավակայանում աշխատում էր ավելի քան 33 տարի՝ 1985 թվականի մայիսից։ Աշխատանքի ընթացքում նա դիսպետչերի պաշտոնից հասել էր մինչև ղեկավար։