3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Օնի բարձրլեռնային շրջանում: Այդ մասին փոխանցում է Հողի ուսումնասիրման գիտական ինստիտուտի եւ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքը:
Երկրաշարժի Էպիկենտրոնը Նակիետի գյուղում էր, որը գտնվում է Օնի քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:30-ին՝ 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ շենքերի վնասվածքների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: