Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգելու 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը, հայտնում է News.am-ը:
Պանթեոն են այցելել մասնավորապես, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Ալիկ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) եւ այլք: