Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«2016-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Ռազմաճակատում ուս ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և հայրենիքի պաշտպանության միաբանված քաղաքացիներ՝ ամեն մեկը սեփական պատասխանատվության գիտակցումով և պատրաստակամությամբ: