ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևը կիսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։
Վլադիմիր Պուտինը կարևորել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը: Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Երկկողմ օրակարգի հարցերի քննարկման ընթացքում հաստատվել է փոխադարձ պատրաստակմությունը տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար: