Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հրաժարական է տվել: Ինչպես փոխանցում են Ալժիրի պետական լրատվամիջոցները, նա արդեն պաշտոնապես տեղեկացրել է սահմանադրական խորհրդին, որ դադարեցնում է պետության ղեկավարի իր լիազորությունները:
Երկիրը 20 տարի ղեկավարած Բուտեֆլիկան ծրագրում էր առաջիկա նախագահական ընտրություններում 5-րդ անգամ առաջադրվել իր թեկնածությունը, ինչը հանգեցրեց Ալժիրում զանգվածային ցույցերի: