Նիկոլ Փաշինյանի որոշումներով պաշտոնից ազատվել են վարչապետի արարողակարգի պատասխանատուն և աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետը

09:52     3 ապրիլի, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով պաշտոնից ազատվել են վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը։

ՀՀ վարչապետի համապատասխան որոշումները տեղադրված են e-gov.am կայքում։



© armedia.am