Դանակով զինված տղամարդը Չինաստանում հարձակվել է դպրոցի տարրական դասարանի աշակերտների վրա: Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Հարավարևելյան Հունան նահանգի բնակիչ 31-ամյա Չժեն առանց հայտնի պատճառի տեղի ժամանակով 7.16-ին հարձակվել է տեղի դպրոցի երեխաների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը տուժել է։
Տղամարդուն տեղում կալանավորել են։ Տուժած երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։