Եթովպիայի ավիաուղիների` անցյալ ամիս կործանված Boeing 737 MAX-ի օդաչուներն աղետից առաջ հետևել են օդանավի արտակարգ դրության հրահանգներին, սակայն չեն կարողացել այն կառավարել, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Քննության նախնական արդյունքների համաձայն՝ օդաչուները փորձել են օդանավը կառավարել՝ հետևելով մանևրումն ուղղելու համակարգի անջատման հրահանգներին, սակայն չեն կարողացել:
Դրանից հետո նրանք նորից են միացրել համակարգը և փորձել գտնել օդանավի կառավարման այլ եղանակներ, սակայն նրանց դա չի հաջողվել:
Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը հիմնված է սև արկղերի տվյալների վերծանման արդյունքների վրա: