Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները, որոնք քարկոծմամբ մահապատիժ են ենթադրում ամուսնական դավաճանության և միասեռական կապերի համար, փոխանցում Է «Արմենպրես»-ը:
Պատժի նոր տեսակները, շարիաթի նորմերի համաձայն, ոչ միայն քարկոծում են նախատեսում ամուսնական դավաճանության և միասեռական սեքսի համար, այլև գողության համար դատապարտվածների վերջույթների անդամահատում:
Ապրիլի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ Էր արել Բրունեյի Թագավորությանը՝ չկիրարկել շարիաթի «դրակոնյան օրենքները»: Նա նաև նշել էր, որ օրենսդրության ուժի մեջ մտնելու դեպքում այն «լուրջ նահանջ կնշանակի Բրունեյի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում»: