Ապրիլի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով գտնվում է Եթովպիայում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եթովպիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի ղեկավարի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Եթովպիա կատարած պաշտոնական այցը մեկնարկել է նախագահ Սահլե-Ուորք Զեուդեի հետ հանդիպմամբ»,- գրել է Նաղդալյանը:
Նշենք, որ այցի ընթացքում նախատեսված են արտգործնախարարի հանդիպումները ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում:
Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: