Այս տարին Սուրբ Հարության տոնից հետո Աթենքում կբացվի քաղաքի ժամանակակից պատմության մեջ առաջին մզկիթը: Այս տարի ուղղափառները Սուրբ Հարության տոնը նշելու են ապրիլի 28-ին:
Մզկիթի իմամ կդառնա մարոկկացի Զաքի Մոհամեդը, ով Աթենք է եկել 25 տարի առաջ և ունի Հունաստանի քաղաքացիություն:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նոր իմամի նշանակման վերջնական որոշումը կայացնելու է կրթության, գիտական հետազոտությունների և մշակույթի նախարարը: