Եվրախորհրդարանի ներքին գործերի, արդարադատության և քաղաքացիական իրավունքների հանձնաժողովն առաջին անգամ Ջիբրալթարն անվանել է «բրիտանական թագի գաղութ»: Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտնել է իսպանական El Pais-ը:
«Ջիբրալթարի հիշատակումը որպես գաղութ հիմնարար նշանակություն կունենա, եթե ձեռնարկվի Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի միջև տարածքային վեճի լուծման փորձ Brexit-ից հետո: Ակնհայտ է, որ այս հարցում ԵՄ-ն ինչպես Եվրախորհրդարանի, այնպես էլ ԵՄ խորհրդի մակարդակներում աջակցում է Իսպանիային», - նշել է իսպանացի եվրախորհրդարանական Էստեբան Գոնսալես Պոնսը:
Ջիբրալթարը որպես գաղութ նշված է վիզային ռեգլամենտում, որը պիտի հավանություն ստանա լիագումար նիստի ընթացքում տեղի ունենալիք քվեարկության արդյունքում: