Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկիի նախընտրական շտաբը մի շարք պահանջներ է ներկայացրել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ով նույնպես մասնակցելու է ապրիլի 21-ին կայանալիք ընտրությունների 2-րդ փուլին, հայտնում է Tert.am-ը:
Զելենսկիի թիմի հիմնական պահանջներից մեկն այն է, որ ընդունվի հանրային ակտվիստների եկամուտների և ծախսերի հրապարակումն արգելող օրենք: Բացի այդ, նրանք պահանջել են ընդունել խորհրդարանական ընտրություններում բաց ցուցակների ներդրում ենթադրող օրենք:
Զելենսկիի թիմը նաև գործող նախագահից պահանջել է չեղարկել ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծն ու այն փոխարինել միջազգային փորձագետների օգնությամբ կազմված համարժեք փաստաթղթով:
Թեկնածուի շտաբը նաև պնդում է, որ Պորոշենկոն փոխի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության կազմն ու աշխատանքից հեռացնի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սեմոչկոյին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Պորոշենկոն ավելի վաղ երիտասարդ ուկրաինացիներին կոչ էր արել բոյկոտել Զելենսկիին ու քվեարկել իր օգտին: