Ուկրաինայի կառավարությունն արգելել է դեպի Ռուսաստան բոլոր չարտերային չվերթները` բացառությամբ այն չվերթների, որոնք անհրաժեշտ են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի առաքելությունների գործողություններն ապահովելու համար, հայտնում է РИА Новости-ն:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը: Նա նշել է, որ երկու երկրների միջև ավիափոխադրումների վրա ավելի վաղ սահմանված արգելքը չէր վերաբերում Ռուսաստանում չգրանցված ինքնաթիռներով ոչ կանոնավոր չվերթներին: Ավակովի կարծիքով` դա Ուկրաինայի ազգային անվտանգության, քաղաքացիական անվտանգության և կարգուկանոնի համար սպառնալիք էր ստեղծում: