Թուրքիայում ոստիկանները խուզարկության ժամանակ հայտնաբերել են Կոմմագենեի հայ արքա Անտիոքոսի մարմարե արձանը:
Ինչպես փոխանցում է թուրքական Sabah թերթը, արձանը հայտնաբերվել է միանգամայն պատահաբար` Չանաքքալե ուղևորվող մարդատար մեքենայի խուզարկության ժամանակ: Արձանի վրա կա գրություն. «Կոմմագենեի թագավորության արքա Անտիոքոսի վերջին հանգրվանը»:
Մասնագետները արձանի մոտավոր արժեքը գնահատում են 250 հազար եվրո: