Աբդելազիզ Բուտեֆլիկան, ով ապրիլի 2-ին հայտարարեց Ալժիրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին, ուղերձով դիմել է Ալժիրի ժողովրդին, հայտնում է Alg24 տեղեկատվական պորտալը:
«Թողնելով իմ պաշտոնը, ավարտելով իմ նախագահական ուղին՝ ես ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից, որոնց նկատմամբ բացթողումներ եմ ունեցել», - գրել է Բուտեֆլիկան իր ուղերձում։
Նշենք, որ Ալժիրի նախագահը հրաժարակ է տվել իր հնարավոր պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ զանգվածային տևական ցույցերի ֆոնին: