Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի Վիեննայի հանդիպման արդյունքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս են տալիս: Այս մասին հինգշաբթի Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան Ասոցիացիայի խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումը դրական էր: Այն հունվարին Փարիզյան համաձայնագրի, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման հետ միասին մեզ որոշ հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջ ընթանալ, և որ երկու կողմերը պարտավորություններին հանձնառու կլինեն ու բանակցությունները կվարեն առանց նախապայմանների»,- ասել է նա: