Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել Լիբիայի հարցով: Այս մասին ասվում է կազմակերպությունում Բրիտանիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան միկրոբլոգում:
«Լիբիայում ՄԱԿ առաքելության ղեկավար Հասան Սալամեն խորհրդի անդամների համար ճեպազրույց կանցկացնի», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ արտահերթ նիստը նշանակված է ապրիլի 5-ին:
Ավելի վաղ «Ալ-Արաբիա ալ-Հադաֆ» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Լիբիայի Ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆտարն իր ուժերին հրամայել է գրոհել Տրիպոլին` այն ահաբեկիչներից ազատելու համար: