Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել նավթ վաճառքի դոլարային հաշվարկներից, եթե Վաշինգտոնն ընդունի NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act) հակակարտելային օրենքը, որն ամերիկյան կառավարությանը թույլ կտա դատարաններում հակամենատիրական հայցեր հարուցել ՕՊԵԿ անդամ երկրների նկատմամբ, հայտնում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այդ տաբերակը քննարկում են մի քանի ամիս: Նրանք ԱՄՆ-ի ներկայացուցիչներին արդեն հայտնել են, որ Էր Ռիադը կարող է հրաժարվել դոլարով հաշվարկներից, եթե այդ օրենսդրական ակտն ընդունվի: Նշվում է, որ այդ պլանը սաուդացիները քննարկել են ՕՊԵԿ-ի մյուս անդամների հետ ևս: