Ռուսաստանի` Ս-400 համակարգերի վերաբերյալ առաջարկությունն ավելի ձեռնտու է Թուրքիային, քան ԱՄՆ-ի` «Պատրիոտ» համալիրների վերաբերյալ առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ ռուսական հրթիռների մատակարարումը ակնկալվում է այս տարվա հուլիսին, հայտնում է Teletrader-ը:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) իր գործընկերներին հայտնել էր, որ Ս-400 համակարգերի ձեռքբերման պայմանագիրը հաստատված է: