Ռուսաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Голос. Дети» երաժշտական մրցույթի «երաժշտական մարտերում» հաղթեց հայ մասնակիցը՝ Արցախից Միշա Գրիգորյանը: Միխայիլ Գրիգորյանը, Անդրեյ Կալաշովը եւ Ժան Մակիմը երգեցին «Believer» երգը: Երեք մասնակիցներից Վալերի Մելաձեն մրցույթի հաջորդ փուլում մասնակցելու համար ընտրել է Միշային: Այսպիսով, բոլորիս հայտնի «փոքրիկ ղարաբաղցին» հասավ մրցույթի եզրափակիչ: