ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի կողմից ընտրված վարչության կազմը այսօր՝ ապրիլի 7-ին անդրանիկ նիստ անցկացրեց և միաձայն ԵԿՄ վարչության նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը: Այս մասին հայտնում է News.am-ը:
Ընտրվեց նաև 25 հոգուց բաղկացած վարչության կազմը՝ նախկին 186 հոգու փոխարեն։ Նշվեց, որ շատ անդամներով վարչության նիստերը դժվար է անցկացնելը, այդ իսկ պատճառով որոշվեց փոքրացնել վարչության կազմը՝ աշխատանքային խնդիրները լուծելու համար. յուրաքանչյուր մարզից ընտրվեց մեկական պատվիրակ։