Այսօր Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները:
ԿԸՀ-ն հայտարարել է, որ էլեկտրոնային և թղթային արձանագրությունների մշակման արդյունքում «Ժողովրդի ծառա» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների 30.24%-ի աջակցությունը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15.95% ընտրողների: Ընտրողների մասնակցությունը կազմել է 62.8%:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել է, որ այժմ նախագահի երկու թեկնածուներն արդեն պաշտոնապես իրավունք ունեն մեկնարկել երկրորդ փուլի քարոզարշավը, որն անցկացվելու է ապրիլի 21-ին: