ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մեքսիկայի հետ սահմանը կփակի, եթե այլ ելք չունենա:
«Մեքսիկան պետք է ձերբակալի բոլոր անօրինական միգրանտներին և թույլ չտա երկար ճանապարհ անցնեն մինչև ԱՄՆ», - գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբոլոգում: Նրա խոսքերով` ԱՄՆ պատրաստ է փակել սահմանը կամ տուրքեր սահմանել Մաքսկիայի դեմ:
Թրամփը նաև հավելել է, որ դեմոկրատները կոնգրեսում պետք է օգնեն լուծել ԱՄՆ սահմանների անվտանգության հարցը: