Միացյալ Նահանգները Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հավթարից պահանջել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի դեմ: Այս մասին ասվում է պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Տրիպոլիի դեմ այդ միակողմանի ռազմական գործողությունը սպառնալիքի տակ է դնում քաղաքացիական բնակչության կյանքը և վիժեցնում բոլոր լիբիացիների համար լավագույն ապագայի հեռանկարը»: Պոմպեոն հայտարարել է, որ լիբիական հակամարտությունը ռազմական լուծում չունի` կոչ անելով լիբիական հակամարտության կողմերին վերադառնալ բանակցությունների սեղան`ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամի միջնորդությամբ: