ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է.
«Սիրելի ընկերներ, մենք վերադարձանք: Էմոցիաներն այնքան շատ են, որ անգամ բառերով հնարավոր չէ արտահայտել:
Շնորակալություն բոլորին, ովքեր թե' ֆիզիկապես ներկա գտնվեցին, թե' հեռվից ոգևորեցին այս կարևոր ծրագրի մեկնարկին: Մենք կրկին ապացուցեցինք, որ միասնական ենք և մեզ որևէ կերպ հաղթել չի լինի:
Շուտով Շուշիում կբացվի Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) տուն -թանգարանը»: