Մեզ համար մութ է Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հայտնում է News.am-ը:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպիսի՞ն է նրա գնահատականը Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ի՞նչ արդյունքներ ու ընթացք է հայտնի, ինչին Ծառուկյանը պատասխանել է.
«Դա մեզ համար մութ է, տեսանք տարբեր հայտարարություններ, Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն առանձին: Դրա համար հրավերք ենք կազմակերպել վարչապետին, փակ հանդիպում, հրավիրելու ենք Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ հարցուպատասխանը հասկանալի լինի, և մենք ձեզ կասենք»: