Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են ամրապնդվում, հայտնում է Hurriyet-ը:
«Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շարունակվում է և ամեն օր ավելի է ուժեղանում », - հայտնել է Էրդողանը լրագրողներին:
Թուրքիայի նախագահն ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում` ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման հարցը:
Հիշեցնենք, որ այսօր Էրդողանը մեկնում է Ռուսաստան: