Եվրամիությունը մեկ տարով (մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը) երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը՝ կապված այս երկրում մարդու իրավունքների խախտումների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է Sputnik.News-ը, երկուշաբթի հայտնել է Եվրոպական խորհուրդը:
«Այսօր Եվրոպական խորհուրդը մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը երկարաձգել է սահմանափակող միջոցառումները՝ կապված Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ: Այդ միջոցառումները ներառում են ուղևորությունների արգելք և 82 մարդու ու մեկ կազմակերպության ակտիվների սառեցում»,- նշված է հաղորդագրության մեջ: